Պուտինն առաջիկա օրերին խորհրդակցելու է ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթվա ընթացքում ավանդական խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այդ մասին նոյեմբերի 6-ին ասել է Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի ղեկավարը, որպես կանոն, ամեն շաբաթ է ներքին և միջազգային կարևոր թեմաներ քննարկում անվանգության խորհրդի մշտական անդամների հետ: Վերջին անգամ նման նիստ նոյեմբերի 2-ին է գումարվել:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են խորհրդի քարտուղարը, ուժային նախարարները, արտաքին գործերի նախարարը, խորհրդարանի երկու պալատների խոսնակները, նախագահի աշխատակազմի ղեկավարը, անվտանգության և հետախուզության կառույցների ղեկավարները և առանցքային պաշտոններ զբաղեցնող այլ ղեկավարներ: