Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Այսօր՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ ռազմական գերատեսչության՝ հայկական կողմը կորուստներ չունի:

«Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է», - նշված է տարածած հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ՊՆ. Ադրբեջանի ՊՆ-ը շարունակում է ապատեղեկատվություն տարածել