Հյուսիսային Կորեան կրկին հրթիռներ արձակեց

Հարավկորեական հեռուստատեսությունը հաղորդում է Փհենյանի կողմից հրթիռների արձակման մասին, 2-ը նոյեմբերի, 2022թ.

Նոյեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից մեկը ենթադրաբար միջմայրցամաքային հեռահար հրթիռ է։

Ճապոնիայի մի շարք շրջաններում տագնապի ազդանշաններ են հնչել, որոնք բնակիչներին զգուշացնում են ապաստարաններում պատսպարվելու անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը դադարեցրել է տագնապը։

Նախօրեին Հյուսիսային Կորեան 23 hրթիռ էր արձակել, որոնք առաջին անգամ ուղղվել էին դեպի Հարավային Կորեայի հետ ծովային սահմանները։

Փհենյանի սադրանքին Սեուլը պատասխանել էր՝ արձակելով իր հրթիռները։