Չնայած ԳՇ պետի հայտարարությանը, ջերմուկցիները պնդում են՝ ադրբեջանական ստորաբաժանումը շարունակում է իր տեղում մնալ

Your browser doesn’t support HTML5

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից ավելի քան մեկուկես ամիս անց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարում է, թե Ջերմուկի ուղղությամբ մխրճված ստորաբաժանումները կորուստներ տալով ետ են քաշվել։ Թե կոնկրետ ե՞րբ է դա տեղի ունեցել՝ Ասրյանը չի մանրամասնել։