Համածառայակցի կրակոցից պահեստազորային է մահացել. ՊՆ

Համածառայակցի արձակած կրակոցից երեկ հրազենային մահացու վիրավորում է ստացել պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը (ծնվ.՝ 1985թ.), հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն, նշում է ռազմական գերատեսչությունը: