Ադրբեջանի նախագահն ընդունել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետին

Ռուսաստանի փոխվարչապետ Անդրեյ Բելոուսով, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին։

Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել երկկողմ առևտրատնտեսական, տրանսպորտային, ֆինանսական հարցեր: Բացի այդ, քննարկվել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագիծը։ Միջազգային այս միջանցքը նախատեսված է ապահովելու Իրանի միջոցով Բալթյան երկրների և Հնդկաստանի միջև տրանսպորտային կապը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում կայացել է Ալիև-Օվերչուկ հանդիպումը