Մոսկվայում ենթադրում են, որ Բրիտանիայի նոր վարչապետի նշանակմամբ Լոնդոնի հետ կապերի բարելավում չի լինի

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանը ենթադրում է, որ Ռիշի Սունակի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ նշանակմամբ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունների բարելավում չի լինի, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Տվյալ պահին չկան հիմքեր ենթադրելու, թե մեր հարաբերություններում տեսանելի ապագայում դրական փոփոխություններ կլինեն: Ռուսաստանը միշտ բաց է և պատրաստ է քննարկել բանակցությունների սեղանի շուրջ ամենաբարդ խնդիրները, բայց ոչ ի հաշիվ սեփական շահերի»,- ասել է Պեսկովը:

Բրիտանիան ռուս-ուկրաինական պատերազմում Կիևի ամենասկզբունքային և առանցքային աջակիցներից մեկն է և պատերազմի առաջին օրերին նշանակալից ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային: