Ալիև. «Ադրբեջանի և Թուրքիայի միությունը տարածաշրջանում կայունության գործոն է»

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միությունը տարածաշրջանում կայունության կարևոր գործոն է:

«Ադրբեջանի և Թուրքիայի միասնությունը լուրջ ազդակ է տարածաշրջանին, ինչպես նաև ամբողջ աշխարհին, այդ միասնությունը կայունության շատ լուրջ գործոն է»,- ասել է Ալիևը Ջեբրայիլում՝ թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում:

Ալիևը նաև հայտարարել է, թե «աշխարհում Թուրքիայի դիրքը հետզհետե հզորանում է, և բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ»: