Կիևում այսօր առավոտյան էլ պայթյուններ են որոտացել

Ուկրաինա - Ոստիկանները կրակում են անօդաչու թռչող սարքերի վրա, Կիև, 17-ը հոկտեմբերի, 2022թ.

Այսօր առավոտյան երեք պայթյուն է որոտացել Կիևի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։

UNIAN-ը հաղորդում է, որ օդային հարվածները հասցվել են Դնեպրի ձախ ափին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտնում է, որ թիրախավորվել են քաղաքի հյուսիս-արևելյան Դեսնյանսկի թաղամասի ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները։

BBC-ի թղթակցի փոխանցմամբ` Դնեպրի ձախ ափին գտնվող Տրոյեշչինա շրջանը պայթյուններից հետո մնացել է առանց էլեկտրականության ու ջրի։

Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը գնդակոծվել է իրանական արտադրության ԱԹՍ-ներով