Նորվեգիայի ԱԳ նախարարը վաղը կժամանի Հայաստան

Նորվեգիայի արտգործնախարարը վաղն աշխատանքային այցով կժամանի Հայաստան։

Աննիկեն Հյութֆիլդտը հանդիպումներ կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների միջև պարբերաբար տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ, որոնցից վերջինը կայացել է այս տարվա հունիսին Օսլոյում։ Բարձրաստիճան մակարդակով հանդիպումներից վերջինը տեղի է ունեցել մայիսի Թուրինում` Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարների մակարդակով:

2022թ․ առաջին կիսամյակում Հայաստանի և Նորվեգիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ 2021թ.-ին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 2.7 մլն ԱՄՆ դոլար:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Նորվեգիայի միջև ստորագրվել է 5 փաստաթուղթ: