Պուտինը նախազգուշացնում է՝ ՆԱՏՕ-ի հետ ուղիղ բախումը կհանգեցնի աղետի

«Ռուսաստանի բանակի հետ ՆԱՏՕ-ի զորքերի ուղիղ բախումները շատ վտանգավոր քայլ է, որը կհանգեցնի համաշխարհային աղետի», - եկույթ ունենալով Աստանայում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Թե ինչ նկատի ունի «համաշխարհային աղետ» ասելով, Կրեմլի ղեկավարը չի հստակեցրել։ Նախագահ Պուտինը միայն հավելել է․ «Հույս ունեմ՝ այնքան խելամիտ կգտնվեն, որպեսզի նման վտանգավոր որոշում չկայացնեն»: