Միրզոյանը և Բորելը քննարկել են ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:

Երեկ հաղորդվեց, որ Եվրամիությունը տեխնիկական խումբ է գործուղում Հայաստան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը