Կարեն Անդրեասյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Կարեն Անդրեասյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ:

Ըստ ԲԴԽ կայքի՝ Անդրեասյանն ընտրվել է այսօր խորհրդում կայացած գաղտնի քվեարկությամբ։

Արդարադատության նախկին նախարարը երեկ Ազգային ժողովում ընտրվեց ԲԴԽ անդամ։ Նրան առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ԲԴԽ նախագահի աթոռը թափուր էր Գագիկ Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությանը հաջորդած հրաժարականից հետո։ Երեկ Ազգային ժողովում Անդրեասյանն ասաց, որ հավակնում է այդ պաշտոնին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որևէ իշխանություն չի կարողանա ազդել ինձ վրա. վստահեցնում է ԲԴԽ նորընտիր անդամ Անդրեասյանը