Սամանթա Փաուերն ու Արարատ Միրզոյանը հեռախոսով քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի՝ Փաուերն ու Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավարը ցավակցություն է հայտնել հակամարտությունում զոհվածների համար, վերահաստատել ԱՄՆ աջակցությունը կայուն խաղաղության համաձայնագրին:

Փաուերը վերահաստատել է նաև ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը։

Զրուցակիցները քննարկել են նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի միջև շարունակական գործընկերությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև՝ Հայաստանի հակակոռուպցիոն հաստատություններում ներդրումների կարևորությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին