Ադրբեջանի իշխանությունները մերժել են ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա կազմակերպելու թույլտվություն տալ

Ռուսաստանի դեսպանատունը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները մերժել են ռուսաստանյան դեսպանատան մոտ բողոքի ակցիայի կազմակերպության թույլտվություն տալ, հայտարարել է «Ժողովրդավարություն և բարեկեցություն» կուսակցության առաջնորդ Գուբաթ Իբադօղլուն։

Նրա առաջնորդությամբ ցույցը նախատեսված է հոկտեմբերի 7-ին, մասնակիցները մտադիր էին Ռուսաստանի դեսպանատնից պահանջել Ղարաբաղից «ռուսական օկուպացիոն բանակի դուրսբերում»։

«Չնայած քաղաքապետարանի մերժմանը, կուսակցությունը կանցկացնի բողոքի ակցիան ռուսաստանյան դեսպանատան մոտ», - ֆեյսբուքում գրել է Իբադօղլուն։