Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով է Ադրբեջանից 17 հայ գերիների վերադարձին, Թվիթերում գրել է. «Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը մեր 17 ռազմագերիների վերադարձին նպաստելու համար»։
«Հույս ունեմ, որ մեր միջազգային գործընկերների հետ միացյալ ջանքերով մենք կշարունակենք առաջընթաց արձանագրել, թե՛ մարդասիրական հարցերի կարգավորման, թե՛ տարածաշրջանում խաղաղության հաստատման մեջ», - նաև նշել է Փաշինյանը։
I highly appreciate the efforts of the United States for assisting to return our 17 POW’s. I hope with joint efforts together with our international partners we will further register progress in resolving both humanitarian issues and establishing peace in the region.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 4, 2022
Պաշտպանության նախարարությունը շուրջ 30 րոպե առաջ հաստատեց տեղեկությունը, որ Ադրբեջանը 17 ռազմագերիների է վերադարձրել Հայաստան։ Հրապարակվել են նաև նրանց անունները։ Ադրբեջանական մամուլն ավելի վաղ հայտնելով գերիների վերադարձի մասին նշում էր, որ նրանք գերեվարվել էին այս սեպտեմբերի մարտական գործողությունների ընթացքում։