Փհենյանը հավանություն տվեց Ուկրաինայի օկուպացված տարածքներում հանրաքվեներին

Ուկրաինա - Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն Դոնեցկում, 27-ը սեպտեմբերի, 2022թ.

Հյուսիսային Կորեան աշխարհի առաջին երկիրն է, որը հավանություն է տվել Ուկրաինայի օկուպացված տարածքներում «հանրաքվեների» անցկացմանը։

«Մենք հարգում ենք Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների կամքը, ովքեր ձգտում էին միանալ Ռուսաստանին, և պաշտպանում ենք Ռուսաստանի կառավարության դիրքորոշումը վերոնշյալ շրջաններն իր կազմում ընդունելու վերաբերյալ», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։

Պաշտոնական Փհենյանը կարծում է, որ «հանրաքվեներն» անցել են ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը չի ճանաչի կեղծ հանրաքվեները և նոր սանկցիաներ կսահմանի

Ռուսաստանի Պետդուման արդեն պաշտպանել է Ուկրաինայի չորս շրջանների բռնակցումը։ Այսօր դա պետք է անի երկրի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետական դուման հաստատեց Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ընդգրկումը Դաշնության կազմում