Ադրբեջանի և Իսրայելի ՊՆ-ները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները

Իսրայելական արտադրության Hermes 450 ԱԹՍ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության հետ։

Ըստ ադրբեջանական աղբյուրների, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու, ռազմական մասնագետների միջև աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու հնարավորությունը։

Իսրայելը Ադրբեջանին սպառազինություն մատակարարող հիմնական երկրներից է, որից Բաքուն գնում է ռազմամթերք, հետախուզական ԱԹՍ-ներ, կառավարվող և բալիստիկ հրթիռներ։