Հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի` հրազենային վիրավորումով

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Հրաչյա Տիգրանի Քարամյանի դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակը:

Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար, ասված է հաղորդագրությունում: