Պուտինը այսօր սկսում է Ուկրաինայի գրավյալ տարածքների պաշտոնապես բռնազավթումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր սկսում է Ուկրաինայի գրավյալ տարածքների պաշտոնապես բռնազավթումը։

Այսօր նա հրամանագիր ստորագրեց Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին: Ավելի վաղ՝ փետրվարին, ՌԴ նախագահը ճանաչել էր Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հրամանագրեր ստորագրեց Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին

Հիմա հիմք ընդունելով Ուկրաինայի տարածքներում վերջերս անցկացված այսպես կոչված հանրաքվեների արդյունքները՝ որոշում կընդունվի այդ տարածքները Ռուսաստանին միացնելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղը տեղի կունենա Ռուսաստանի կազմ նոր տարածքների մուտքի մասին պայմանագրերի ստորագրումը. Պեսկով

Հոկտեմբերի սկզբին Պետդուման և Դաշնության խորհուրդը նիստեր են անցկացնելու և ամենայն հավնականությամբ կվավերացնեն ընդունված որոշումը։

Այդ շրջանները միասին կազմում են Ուկրաինայի տարածքի 15 տոկոսը, դրանք Պորտուգալիայի կամ Հունգարիայի տարածքի չափ են։

Ուկրաինան, Արևմուտքը դատապարտում են Ռուսաստանի գործողությունները։