Տոյվո Կլաար. Խաղաղությունը չի կարող պարտադրվել

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Խաղաղությունը չի կարող պարտադրվել, Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Այսօր [սեպտեմբերի 28-ին] կրկին հաղորդագրություններ եղան հայ 3 զինծառայողի սպանվելու և մեկ ադրբեջանցու վիրավորվելու մասին: Այս և շատ այլ անիմաստ զոհերի առկայությունը սնուցում է ատելությունը և անկայունությունը: Անվտանգությունը հնարավոր է, միայն երբ սահմանները հարգվում են, և զորքերը դեմ առ դեմ կանգնած չեն մոտ տարածությունների վրա: Խաղաղությունը չի կարող պարտադրվել», - ասված է Կլաարի գրառման մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմը հաղորդում է 3 զոհի մասին