Պետդուման հոկտեմբերի 3-ին արտահերթ նիստ կանցկացնի՝ ուկրաինական տարածքները Ռուսաստանին միացնելու որոշում ընդունելու համար

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը այսօր ասել է, որ հոկտեմբերի 3-ին Պետդուման արտահերթ նիստ է գումարելու, որպեսզի որոշումներ ընդունի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Նիկոլաևի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների հետ կապված։

Ակնկալվում է, որ խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը ուկրաինական շրջանների բռնազավթմանը հավանություն կտա հաջորդ օրը՝ հոկտեմբերի 4-ի նիստում։

Ռուսաստանի իշխանությունների ասելով՝ անցկացված հանրաքվեներում շուրջ 90 տոկոսը Ռուսաստանին միավորվելու կողմ է քվեարկել։

Ուկրաինան, Արևմուտքը այսպես կոչված հանրաքվեները ֆարս են համարում։