ԱՄՆ-ը սատարում է հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանն ուղղված Շառլ Միշելի ջանքերին

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը, արխիվ:

Վաշինգտոնը սատարում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների բարելավմանն ուղղված Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին, «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը:

«Տվյալ պահին կա խաղաղության գործընթաց, որը վարում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, և Միացյալ Նահանգներն ակտիվորեն սատարում է դրան»,- առցանց ճեպազրույցում ասել է Քարփենթերը, հավելելով, որ Վաշինգտոնն այս հարցում մշտական կապի մեջ է Հայաստանի, Ադրբեջանի և Եվրամիության հետ:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները սատարում է «Բաքվի և Երևանի հարաբերությունների բարելավմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացմանը, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և տարածշրջանի ամբողջ բնակչության իրավունքների պաշտպանությանը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ ուղերձը նույնն է՝ Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին վերադարձնել զորքերը ելման դիրքեր. Փրայս