Հունաստանի ԱԳ նախարարը վաղը կժամանի Հայաստան

Վաղը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: