Վիրավորվել է 3 քաղաքացիական անձ

Արխիվային լուսանկար

Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ:

Նրանցից մեկի առողջական վիճակը, Առողջապահության նախարարության փոխանցմամբ, գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

Գերատեսչությունը վիրավորված զինծառայողների վերաբերյալ տվյալներ առայժմ չի հրապարակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտնեց, որ հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի. վարչապետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևան վիրավոր զինծառայողներ են տեղափոխվում