Հայաստանն արդեն դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ ԱԽ-ին

ՀՀ կառավարության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Կառավարությունից:

Ռուսաստանին և միջազգային կառույցներին դիմելու որոշում է կայացվել Անվտանգության խորհրդի գիշերը կայացած նիստում, որտեղ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԱԽ նիստ է կայացել. որոշվել է դիմել Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ ԱԽ-ին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին