Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությանը:
Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, ասված է հայկական կողմի հաղորդագրության մեջ:
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ», - հայտարարում է Պաշտպանության նախարարությունը:
Վերջին օրերին պաշտոնական Բաքուն նման բնույթի հաղորդագրություններ տարածում է գրեթե ամենօրյա ռեժիմով, Երևանն էլ դրանք հերքում է: Օրեր առաջ, մինչդեռ, սահմանին հայ զինվոր է սպանվել, նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից: