Ուզբեկստանում հաջորդ շաբաթ կհանդիպեն նաև Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հաջորդ շաբաթ սպասվում է Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն հացահատիկի գործարքը։ Լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պուտինի ու Էրդողանի զրույցը հնարավոր է և անհրաժեշտ և արդեն պատրաստվում է։ Այն, ինչպես ակնկալում ենք, տեղի կունենա Սամարղանդում։ Սա իսկապես անխուսափելի էլ,- ասել է Պեսկովը։

Հաջորդ շաբաթ Սարմաղանդում անցկացվելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Դրա ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ ու Չինաստանի առաջնորդների հանդիպումը։

Պուտին-Էրդողան նախորդ հանդիպումը Սոչիում էր` օգոստոսի սկզբին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չինաստանի ու Ռուսաստանի առաջնորդները հաջորդ շաբաթ կհանդիպեն Ուզբեկստանում