Բլինքենն անակնկալ այցով ժամանել է Կիև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ողջունում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ապրիլ, 2022թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անակնկալ այցով ժամանել է Կիև, այսօր նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Associated Press լրատվական գործակալության տվյալներով՝ կողմերը կքննարկեն 2,7 միլիարդ դոլարի ամերիկյան օգնության փաթեթը, որը Վաշինգտոնը մտադիր է հատկացնել Ուկրաինային և18 եվրոպական երկրների, որոնց ապագայում Ռուսաստանը կարող է սպառնալ:

Սա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի երկրորդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից՝ փետրվարի 24-ից ի վեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տունը հավանություն է տվել Ուկրաինային ևս 675 մլն դոլարի ռազմական օգնությանը