Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց է կայացել

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյան և Սերգեյ Լավրով, արխիվ

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները, հայտնում է պաշտոնական Մոսկվան։

Ըստ ռուսական կողմի՝ երեկվա հեռախոսազրույցում Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները։

Հաղորդվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել շփումները։

Այսօր ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ, նաև ասված է հայկական կողմի հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են ԱԳՆ-ների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովա․ «ԵՄ-ի ցանկությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ որևէ կապ չունեն»