Բեռլինը կօժանդակի Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է. Շոլց

Չեխիա - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Պրահայում, 29-ը օգոստոսի, 2022թ.

Գերմանիան կշարունակի օժանդակել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, Պրահայի Կարլի համալսարանում ելույթի ընթացքում հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կանցլերն ասել է, որ Գերմանիան կարող է նաև պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի հրետանու և հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացման համար։

Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան հանձնառու է Եվրամիության ընդլայնմանը, հավելելով՝ Արևմտյան Բալկանների երկրները, Ուկրաինան, Մոլդովան և ի վերջո նաև Վրաստանը պետք է միանան դաշինքին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլցը խոստովանել է՝ առաջիկա ամիսներին Գերմանիան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու