Ռուսաստանը կասեցնում է կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ «տեխնիկական» պատճառներով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կասեցրել է կենսաչափական օտարերկրյա անձնագրերի տրամադրումը «տեխնիկական պատճառներով», ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Նախարարությունը չի հայտնել որոշման պատճառները, սակայն ավելի վաղ Ռուսաստանը դադարեցրել է կենսաչափական ներքին փաստաթղթերի թողարկումը՝ պահանջվող չիպերի դեֆիցիտի պատճառով՝ կապված փետրվարին Ուկրաինա ներխուժումից հետո երկրի դեմ սահմանված պատժամիջոցների հետ: