Նորվեգիան միացավ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սանկցիաների 7-րդ փաթեթին

Նորվեգիայի կառավարության շենքը, արխիվ, Օսլո:

Նորվեգիայի Թագավորության կառավարությունն այսօր հաղորդել է Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական միության սահմանած պատժամիջոցների 7-րդ փաթեթին միանալու մասին:

«Եվրոպական միության հուլիսի 21-ին հայտարարած սանկցիաները ներառվել են Նորվեգիայի օրենսդրությունում և այսօրվանից մտել են ուժի մեջ», - ասվում է Օսլոյում հրապարակված հաղորդագրությունում:

Նորվեգիան Եվրոպական միության անդամ չէ, սակայն միացել է Եվրոպական տնտեսական գոտուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 7-րդ փաթեթը