Բենի Գանց. «Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա»

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանց, արխիվ

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը տեսաուղերձում ասել է, թե Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ զրույցում ընդգծելու է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա:

«Մենք խորացնելու ենք մեր համագործակցությունը, հատկապես ուժեղացնելու ենք մեր համատեղ հակազդեցությունն Իրանի դաշնակիցներին, պետք է երաշխավորենք, որ Իրանը երբեք չունենա միջուկային զենք», - հայտարարել է Գանցը:

Նա երեկ է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ քննարկելու է Թեհրանի միջուկային ծրագրի հնարավոր վերականգնման պայմաններում անվտանգության ասպարեզում Իսրայելի, Միացյալ Նահանգների և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների համագործակցությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի հետ երկխոսության մասնակից երկրների մեծ մասը համաձայն է ԵՄ առաջարկին, դեռ պատասխան չկա ԱՄՆ-ից