Պուտինն ավելացնում է ռուսական բանակում ծառայողների քանակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի ավելացվում է Ռուսաստանի զինված ուժերում ծառայողների քանակը։ Ներկայիս մեկ միլիոն 900 հազարի փոխարեն` 2023 թվականի հունվարի 1-ից ռուսական բանակում ծառայելու է 2 միլիոն 40 հազար մարդ։

Իրավական տեղեկագրում հրապարակված հրամանագրի տեքստից հնարավոր չէ հասկանալ նման որոշում ընդունելու դրդապատճառները։ Միայն նշված է, որ հրամանագիրը ստորագրվել է «Պաշտպանության մասին» օրենքին համապատասխան։

Գալիք տարվանից ռուսական բանակի 2 միլիոն 40 հազար թվաքանակից մեկ միլիոն 150 հազարը լինելու են զինվորականներ, մնացածը՝ քաղաքացիական անձնակազմ։

Պուտինը ռուսական բանակը զգալիորեն մեծացնելու հրամանագիրը ստորագրեց ուկրաինական պատերազմի ֆոնին, երեկ լրացավ պատերազմի կես տարին։