Վրաստանի ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

Վրաստանի ու Ուկրաինայի դրոշները Թբիլիսիի շենքերից մեկի վրա, արխիվ

Ուկրաինայի անկախության 31-րդ հոբելյանի առթիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թվիթերում շնորհավորական ուղերձ է հրապարակել:

«Մենք շնորհավորում ենք Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին պատերազմի այս դժվարին ժամանակահատվածում», - գրել է Ղարիբաշվիլին։

Ուկրաինայի Անկախության տոնի առիթով Թվիթերում գրառում է արել նաև Վրաստանի նախագահը։ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է ու շեշտել՝ ուկրաինացիներն աշխարհին ցույց են տվել իրենց հիանալի պայքարն անկախության և ազատության համար։

«Վրացիներն ու ուկրաինացիները բարեկամական, եղբայրական ժողովուրդներ են համանման պայքարով։ Եվ մենք միշտ ձեր կողքին կկանգնենք։ Փառք Ուկրաինային», - նշել է Զուրաբիշվիլին։