Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է կայացել

Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ըստ Կրեմլի պաշտոնական կայքէջի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Միաժամանակ նշվել է ռուսական խաղաղապահների դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։

Ըստ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ու Կրեմլի նույնաբովանդակ պաշտոնական հաղորդագրությունների՝ մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հոսանք չկար, կապն ընդհատվեց լրիվ». Աղավնոն, Բերձորը գրեթե դատարկվել են