Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ելույթ ունենալով առցանց անցկացված «Ղրիմի պլատֆորմ» համաժողովում, հիշեցրել է, որ Անկարան չի ճանաչել Ղրիմի բռնազավթումը, որի մասին բաց հայտարարել է առաջին օրվանից։

«Ղրիմի հարցով մեր երկրի դիրքորոշումը հիմնված է ոչ միայն օրենքի տառի վրա, այլև արտացոլում է Անկարայի սկզբունքային բարոյական դիրքորոշումը։ Ղրիմի վերադարձը Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնության պահպանումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև գլոբալ անվտանգության և կայունության համար»,- հայտարարել է Էրդողանը։

«Ղրիմի պլատֆորմ» առցանց համաժողովին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Բրիտանիայի վարչապետը, Վրաստանի նախագահը։

Ռուսաստանը Ղրիմը բռնակցել է 2014 թվականին։