Խոշտանգումը ոստիկանների համար, ցուցմունք կորզելու եզակի «արդյունավետ» գործիքներից է. Իոաննիսյան
Your browser doesn’t support HTML5
Փաստաբան Էդգար Հակոբյանը հենց ոստիկանական բաժանմունքում է լսել իր պաշտպանյալի՝ ցավից գալարվող ձայնը։ Ժամեր անց՝ տեսակցության ընթացքում արդեն, 41- ամյա Վահագն Մանուկյանը պատմել է՝ ինչպես են Աբովյանի ոստիկանական բաժանմունքում օրենքի ներկայացուցիչներն իրեն խոշտանգել ու նվաստացրել: