ԱՄՆ և Ուկրաինայի պաշտպանության նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել

ԱՄՆ և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթին և Ալեքսեյ Ռեզնիկով, Բրյուսել, հունիս, 2022թ.

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսով քննարկել է Կիևին ամերիկյան ռազմական օգնության հեռանկարը, հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ուկրաինային անվտանգության բնագավառում աջակցության «անմիջական և երկարաժամկետ կարիքները»: Նշվում է, որ Ռեզնիկովն Օսթինին տեղեկացրել է պատերազմական գոտում իրավիճակի մասին։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման անցկացման թեմային։