«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից ու հրդեհից հետո առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել
Your browser doesn’t support HTML5
«Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած խոշոր պայթյունից ու հրդեհից հետո առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ։ Քննչական կոմիտեն, իր հերթին, առանց մանրամասներ հայտնելու, փոխանցում է, որ արդեն հարցաքննվել է մեկ տասնյակից ավելի մարդ։