Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Աստվածածնի Վերափոխման տոնը:

Սուրբ պատարագի ավարտից հետո Մայր Աթոռի Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը, հայտնում է Էջմիածինը:

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։