Ռուսաստանի ՊՆ-ն ռազմական օդանավերի թռիչքներ է ցուցադրել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով ռազմական օդանավերի թռիչքներ Ուկրաինայի երկնքում։

Հաղորդագրությունում նշված է, որ հրապարակված կադրերում հրթիռներ կրող գրոհային կործանիչներ են և մարտական առաջադրանք կատարող Սու-35 օդանավ։

Այսօրվա հրապարակումը հաջորդում է Ղրիմում ռուսական ավիաբազայում տեղի ունեցած պայթյուններին, որի հետևանքով ըստ որոշ լուրերի` շուրջ մեկ տասնյակ ռազմական օդանավ է ոչնչացվել։