Հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով

Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, 2003թ. ծնված շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով, հատնում է Պաշտպանության նախարարությունը։

«Կրակոցը հակառակորդի կողմից չի եղել։ Քննություն է ընթանում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար», - «Ազատությանը» փոխանցեց ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Անցած մեկ շաբաթում Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան ևս երկու դեպք է գրանցվել։ Մահացածներից մեկը պահեստազորայինների վարժական հավաքների մասնակից էր, երկրորդը՝ պայմանագրային զինծառայող։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապաշտպանների պնդմամբ` ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը ցույց են տալիս, որ ԶՈւ-ում փոփոխությունները կոսմետիկ են