Բաքվի օդանավակայանը հոսանքազրկվել է

Արխիվ

Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանն այսօր հոսանքազրկվել է։

«Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ` տեղեկացրել է օդանավակայանի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է պահուստային գեներատորների միջոցով։

Վթարի պատճառների մասին ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում՝ նշելով միայն, որ հոսանքազրկված շինությունների թվում են նաև օդանավակայանի ուղևորատար տերմինալները։