Ադրբեջանի նախագահը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ ժամանել է Թուրքիա

Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան, արխիվ

Ադրբեջանի նախագահը այսօր աշխատանքային այցով Թուրքիայում է: Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ միասին ժամանել է Քոնյա:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ալիևները մասնակցելու են Իսլամական սոլիդարության 5–րդ խաղերի բացման հանդիսությանը: