Պուտին-Էրդողան 4 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է

Սոչիում ավարտվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների չորս ժամից ավելի տևած հանդիպումը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի խոսքով` Պուտինն ու Էրդողանն ընդունել են համատեղ հայտարարություն: Սակայն թե ինչ բովանդակություն ունի այն, դեռևս հայտնի չէ:

Էրդողանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել էին մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 19 -ին Իրանում, և տասը հեռախոսազրույց ունեցել միայն այս տարվա ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեր բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում». Էրդողանը` Պուտինին

Հանդիպման մեկնարկին Էրդողանն ասել էր, որ բանակցություններում ներառում է էներգետիկ համագործակցության, հացահատիկի արտահանման հարցերը Սև ծովում, զբոսաշրջությունը, տարածաշրջանային հարցերը: