Չեխիայի անտառային հրդեհները տարածվում են դեպի Գերմանիա

Եվրոպայում անսովոր շոգ եղանակի պատճառով Չեխիայում անտառային հրդեհներ են բռնկվել։ Վտանգավոր վայրերից 140 մարդ է տարհանվել։

Չեխիայի հյուսիս-արևմուտքում երկու օր առաջ բռնկված հրդեհները տարածվում են դեպի Գերմանիա։ Հրդեհաշիջման աշխատանքներում օգտագործվում են նաև ուղղաթիռներ։