Վարչապետն այսօրվանից գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է Հայաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից գտնվում է արձակուրդում, որն անցկացնում է Հայաստանում, հայտնում են Կառավարությունից։

Կառավարության հաղորդագրությունում չի նշվում, թե քանի օրով է արձակուրդ գնացել վարչապետը: