Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբը վաճառվում է

Թբիլիսիի «Դինամո» հայտնի ֆուբոլային ակումբը վաճառվում է։ Ակումբի նախագահ, գործարար Ռոման Պիպիան հայտարարություն է տարածել, հայտնելով, որ բանակցություններ է վարում ներդրողների հետ, ովքեր հետաքրքրված են Թբիլիսիի «Դինամոն» գնելու, կամ համապատասխան ներդրումներ կատարելու մեջ։ Քննարկվում է նաև ակումբի ակտիվները բաժնետիրական ընկերությանը փոխանցելու տարբերակ, որին կարող են ներգրավել նաև Թբիլիսիի բնակիչները։

2021-ին ֆուտբոլային ակումբի ակտիվները կազմել են 13,9 միլիոն լարի, իսկ ֆինանսական պարտավորությունները՝ 16,5 լարի։

Գործարար Ռոման Պիպիան 90-ական թվականներին բիզնեսը սկսել է Ռուսաստանի Սարատով մարզում։ 2009-ին նրա դեմ կոռուպցիոն գործ էր հարուցվել, որից հետո նա սկսել էր Վրաստանում ակտիվորեն ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում։

2011 թվականին նա դարձել էր «Դինամո Թբիլիսի» ֆուտբոլային ակումբի նախագահը։